Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Այլ գործողություններ և լուծումներ բացառվում են»

«Այլ գործողություններ և  լուծումներ բացառվում են»
22.09.2017 | 03:32

Այս տարվա հրդեհներից «աչք չբացեցին» մեր անտառները։ Նման բան Հայաստանում, համենայն դեպս վերջին 27 տարում, չէր եղել։ Սակայն այս պահին մեր խնդիրը դրա պատճառները հայտնաբերելը չէ. գաղտնիք չէ, որ հաճախ, ավելի շուտ, որպես կանոն, հրդեհված կանաչ տարածքները վերականգնելու փոխարեն այդ հատվածներում հայտնվում են հսկա կառույցներ։ Այս տխուր փաստը աչքի տակ ունենալով` բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` վնասված հատվածներում որևէ բան կառուցվելու՞ է, թե՞, այնուհանդերձ, կանաչ տարածքը կվերականգնվի։


-Ինչպես Խոսրովի արգելոցի, այնպես էլ հրդեհներից տուժած մյուս վայրերի համար մշակվում են վերականգնողական ծրագրեր` ըստ անտառտնտեսությունների։ Այն վնասված հատվածներում, որոնք գտնվում են բնապահպանության նախարարության իրավասության շրջանակում, վերականգնողական աշխատանքները համարվում են անհրաժեշտություն, և որևէ լուծում կամ գործողություն բացառվում են։
-Հաշվարկ կա՞, թե որքան ծառ պետք է տնկվի, և որքա՞ն է կազմել վնասը։
-Ոչ, ծրագիրը դեռևս մշակվում է, ընդ որում` այն պետք է ամբողջությամբ հիմնված լինի գիտական եզրակացության վրա, կարևորվում են նաև ամերիկացի մեր գործընկերների կատարած ուսումնասիրությունները, ինչպես նաև տիեզերքից ստացված պատկերների համադրումն ու ՊՈԱԿ-ների անտառային մոնիտորինգը։ Առաջիկայում կունենանք վերջնական գնահատական վնասի մասին։ Միևնույն ժամանակ ուրախությամբ պետք է նշեմ, որ, ըստ նախնական ուսումնասիրությունների, որոշ տեղերում վերականգնումն ընթանում է բնական ճանապարհով։


Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ